Artsakh STEM Expo 2023 գաղափարների մրցույթի հաղթող 🥇։

Artsakh STEM Expo 2023 գաղափարների մրցույթի հաղթող 🥇։

Artsakh STEM Expo 2023 գաղափարներին մրցույթի հաղթող 🥇։

Ի՞նչ է PhysBot‐ը։
PhysBot-ը ռոբոտ է, որը նախատեսված է 9-16 տարեկան երեխաների, դպրոցների և ֆիզիկայով հետաքրքրված անձանց համար։ Դասասենյակների՝ շատ հաճախ չտրամադրող միջավայրի պատճառով, աշակերտները ամբողջությամբ չեն ներգրավվում դասապրոցեսին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է այնպիսի դժվար առարկայի, ինչպիսին ֆիզիկան է։ PhysBot-ը այս խնդրի ամենաճիշտ լուծումն է։ Ռոբոտը կդառնա ցանկացածիս ամենամոտ ընկերը, ով ֆիզիկայով հետաքրքրված է՝ ցուցադրելով փոքրիկ անիմացիաներ, յուրաքանչյուրի համար ստեղծելով իր անհատական ուղին, բերելով օրինակներ և վերջի վերջո, օգտագործելով խոսելու ունակությունը, մեր ռոբոտը ֆիզիկայի դասերը կներկայացնի հակիրճ, և, որ ամենակարևորն է՝ մատչելի ձևով։

Ո՞րն է գաղափարի հիմնական նպատակը։ Ի՞նչ խնդիրներ կլուծի այն։
PhysBot-ը նպատակ ունի երեխաների մոտ ֆիզիկայի հանդեպ հետաքրքրություն առաջացնել, ֆիզիկան ներկայացնել ավելի պարզ և մատչելի։ Այն ֆիզիկայի դասերը ներկայացնելու է ոչ ստանդարտ եղանակներով, այդպիսով հետաքրքրություն առաջացնելով ֆիզիկայի հանդեպ։Այն կարողանալու է յուրաքանչյուր երեխայի համար կազմել անհատական պլան և ուսուցումը շարունակել ըստ այդ պլանի։ Ռոբոտն ունենալու է նաև կայքէջ, որտեղ երեխաները կարող են տալ իրենց բոլոր անհասկանալի հարցերը։ Ռոբոտն ամեն ինչ բացատրելու է հստակ և հակիրճ, բայց միևնույն ժամանակ մաքսիմալ մատչելի ու հասկանալի։

Ինչպե՞ս առաջացավ Physbot-ի գաղափարը։
«Ես» կրթական հիմնադրամի հերթական առաջադրանքներից մեկը մեր սեփական ռոբոտը ստեղծելն էր, գաղափարները շատ էին, բայց դրանցից պետք է ընտրեի միայն մեկը։ Այդ ժամանակ արդեն ունեի Ֆիզիկը, ծրագիր նախատեսված ֆիզիկայի խնդիրներ լուծելու համար։ Որոշեցի այդ երկուսը միավորել և մտքումս ծագեց PhysBot-ի գաղափարը։ Սակայն «Ես» կրթական հիմնադրամում ռոբոտը հավաքել չստացվեց՝ շրջափակման պատճառով, բայց չհուսահատվեցի, հենց այդ ժամանակ իմացա Artsakh STEM expo մրցույթի-ի մասին և միանգամից դիմեցի։ Ի դեպ այս գաղափարը Artsakh STEM Expo 2023 գաղափարների մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը։